News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը սպասում է, որ ԱՄՆ-ն որոշում կընդունի երկրում արգելված «ահաբեկչական ֆեթուլլահակաների կազմակերպության» (FЕТО) ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենին Անկարային հանձնելու մասին, փոխանցում է Habertürk-ը:

«Մենք Գյուլենին Թուրքիային հանձնելու հարցման հետ կապված իրավիճակի դրական զարգացում ենք սպասում, որովհետեւ մեր դատական մարմինների հարցմամբ այդ կազմակերպության ղեկավարի արտահանձնումը անհրաժեշտ միջացառում է»,- ասել է Գյուլը: Նա հավելել է, որ «ԱՄՆ դատախազությունը եւ ՀԴԲ-ն Գյուլենի գործով սեփական քննություն են անցկացնում, եւ սա շատ կարեւոր է»:

«Ամերիկացիներն այդ քննությունների շրջանակում, երկկողմ պայմանավորվածությունների համաձայն, մեզնից տեղեկություններ են հայցում, ինչպես նաեւ փոխանցում են իրենց տրամադրության տակ եղածները: Այս գործընթացը դեռեւս չի ավարտվել, որի արդյունքն այս պահին բացասական չէ: Մենք սպասում ենք, որ FЕТО-ի ղեկավարը, կազմակերպության ղեկավարները կհանձնվեն: Թուրքիան արտահանձնման հարցում դրական արդյունք է սպասում»,- շեշտել է նա:

Կիրակի Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իբր Էրդողանին տեղեկացրել է, որ ամերիկլյան կողմը քննարկում է Գյուլենին արտահանձնելու հնարավորությունը: Սակայն Սպիտակ տունը հերքել էր՝ հայտարարելով, որ Թրամփը Թուրքիայի իշխանություններին Գյուլենի արտահանձնման մասին հավաստիացումներ չի տվել, միայն ասել է, որ ԱՄՆ-ն կքնարկի արտահանձնման հարցը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Երկար ժամանակ անց համացանցում է հայտնվել տարիներ առաջ Թուրքիան իրար խառնած Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք»...
Ամենաշատ