News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Գերմանիայում մեծ սկանդալ է  բարձրացել հեղինակավոր Spiegel ամսագրի շուրջ: Ինչպես պարզվել է, ամսագրի լրագրող Клаас Релотиус-ը հոդվածը գրելու ժամանակ կեղծել է բազմաթիվ հատվածներ եւ ամբողջական պատմություններ, հնարել է հերոսների, աչք փակել փաստերի վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես նշում է ամսագիրը, որոշ նյութեր մրցանակի են արժանացել: Շատ հոդվածներ հետագայում վերահրապարակվել են խոշոր գերմանական թերթերի եւ հրատարակությունների կողմից:

Առաջին կասկածներն առ այն, որ լրագրողն իր գործն անբարեխիղճ է կատարում,  ի հայտ են եկել նրա գործընկերոջ մոտ՝ այս տարվա նոյեմբեր ամսին Մեքսիկայի հետ սահմանին ամերիկյան քաղաքացիական պաշտպանության ջոկատների ստեղծման մասին «Որսորդի սահմանները» տեքստի հրապարակումից հետո:

Լրագրող Խուան Մորենոն, որը Ռելոթիուսի հետ հոդվածի համար նյութ հավաքելիս է եղել, նկատել է տեքստում առկա անհամապատասխանությունները եւ հայտնել իր կասկածների մասին Spiegel-ի իր այլ գործընկերներին: Սկզբում Մորենոն բախվել է ըմբռնման կատարյալ բացակայության. Նրան ոչ ոք չի հավատացել, բայց նա շարունակել է ջանքեր գործադրել Ռելոթիուսին բացահայտելու, նաեւ իր բարի անունը փրկելու ուղղությամբ: ԱՄՆ գործուղման ժամանակ Մորենոն սկսել է հավաքել ապացույցներ առ այն, որ վերջինս փաստացի ստել է  և մանիպուլիացիայի ենթարկել փաստերը, այնուհետեւ ներկայացրել է է իր հավաքած տեղեկությունները Spiegel-ին:

Սկզբում Ռելոթիուսը հերքում էր տեքստում առկա ամբողջական հատվածների կեղծումը,  բայց անցած շաբաթվա վերջին նա, ի վերջո, ընդունեց ամեն ինչ: Պարզվեց, որ իր հոդվածների գործող կերպարների մեծ մասի հետ նա երբեք չի հանդիպել: Մի շարք պատմություններ նա վերցրել է այլ լրատվամիջոցներից եւ տեսանյութերից: Գոյություն չունեցող մարդկանց համար նա հորինել է կեղծ կենսագրություններ, նրանց հետ երկխոսություններ ունեցել, որոնք իրականում չեն եղել, ինչպես նաև մանրամասներն ու բերված օրինակներն է հնարել:

Նախ Ռելոթիուսը Spiegel-ի համար գրել է որպես անկախ լրագրող, բայց մի քանի տարի է արդեն, ինչ աշխատելիս  է եղել ամսագրում մշտական ​​հիմունքներով: 2011 թվականից ի վեր նա հրապարակել է մոտ 60 տեքստ: Իր իսկ խոստովանությամբ, առնվազն 14 հոդվածներում առկա են մտացածին ​​պատմություններ կամ հերոսներ: Spiegel-ը սկսել է նրա գործողությունների շուրջ սեփական ստուգումները։ Ստեղծվել է հանձնաժողով, որտեղ ներգրավվել են ոչ միայն ամսագրի փորձառու աշխատակիցները, այլեւ կողմնակի փորձագետներ։ Նրանք կծանոթանան անբարեխիղճ լրագրողի «գրչի տակից»  դուրս պրծած բոլոր տեքստերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ