News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի եւ Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Հայաստանի ԱԻՆ-ից էլ հայտնում են, որ ժամը 08:40-ի դրությամբ դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին եւ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:  

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ