News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 26-ին Հայաստանի ԱԳ նախարարությունում անցկացվել է լրագրողական մրցույթ՝ ուղղված թրաֆիքինգի եւ մարդկանց ապօրինի շահագործման դեմ պայքարին:

Հայաստանի Հանրապետության Թրաֆիքինգի եւ ապօրինի շահագործման դեմ պայքարի խորհրդի հայտարարած ամենամյա լրագրողական մրցույթի արդյունքները որոշել է Թրաֆիքինգի եւ մարդկանց ապօրինի շահագործման դեմ պայքարի հարցերով հատուկ աշխատանքային խմբի փորձագետներից կազմված ժյուրին, որի կազմի մեջ են մտել նաեւ լրագրողներ:

Հաղթողները սերտիֆիկատներ եւ դրամական պարգեւներ են ստացել «Առցանց եւ տպագիր լրատվամիջոցներ» եւ «Հեռուստատեսություն եւ ռադիո» անվանակարգերում:

Մրցույթն անցկացվում է արդեն 7-րդ տարին, եւ արդեն երկրորդ տարին անընդմեջ չի հաջողվում ընտրել «Հեռուստատեսություն եւ ռադիո» անվանակարգում հաղթողին: Մրցույթի կազմակերպիչները սա պատճառաբանում են նրանով, որ այս ոլորտի ներկայացուցիչները թրաֆիքինգի եւ մարդկանց ապօրինի շահագործման դեմ պայքարի թեմայով ընդամենը երկու նյութ էին ներկայացրել: Չնայած հաղթողի բացակայությանը, այս անվանակարգում երկրորդ տեղը զբաղեցրել է «ԱՐ» հեռուստաընկերությունից Քրիստինե Ոսկանյանը:

Հարկ է նշել, որ երրորդ տեղը նույնպես թափուր է մնացել:

«Առցանց եւ տպագիր լրատվամիջոցներ» անվանակարգում ամեն ինչ ավելի բարեհաջող էր: Այստեղ, համենայնդեպս, հաղթող եղավ՝ OC Media ծառայությունից լրագրող Արմինե Ավետիսյանը: Չնայած հաղթողի առկայությանը, այս անվանակարգում չհաջողվեց որոշել «արծաթե մրցանակակրին»:

Երրորդ տեղը զբաղեցրել են Հայաստանի հնագույն լրատվական գործակալություն «Արմենպրեսի» լրագրող Լիլիթ Դեմուրյանը, ինչպես նաեւ «Լեգալ Ինֆոյից» Ելենա Արամյանը:

Հարկ է նշել, որ առաջին տեղի հաղթողին հանձնվում էր արձանիկ, սերտիֆիկատ, ինչպես նաեւ 200 հազար դրամ: Երկրորդ տեղը գրավողներին՝ սերտիֆիկատ եւ 170 հազար դրամ, իսկ «բրոնզե» մրցանակակրին՝ սերտիֆիկատից բացի, նաեւ 130 հազար դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ