News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 27-ի որոշմամբ պահուստային ֆոնդից 23,5 մլն դրամ հատկացրեց 10 գերատեսչությունների, որի նպատակն է դրամական պարգեւատրմամբ խրախուսել Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման աշխատանքների պատշաճ իրականացման համար:

Մասնավորապես, դրամական միջոցներ կհատկացվեն ԱԺ աշխատակազմին, ԱԳՆ-ին, ԱԻՆ-ին, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը, Առողջապահության նախարարությանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը, ոստիկանությանը, Գլխավոր դատախազությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ