News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում  Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արթուր Դավթյանը նախ շնորհակալություն է հայտնել դեսպանին  այս տարվա նոյեմբերին բարեկամ Իրան կատարած ՀՀ գլխավոր դատախազի բարձր մակարդակով կայացած այցին լուրջ աջակցություն ցուցաբերելու համար: Նա նշել է, որ այցը նոր փուլ է նախանշել իրավական ոլորտում հայ-իրանական հարաբերությունների զարգացման առումով, իսկ Թեհրանում երկու երկրների գլխավոր դատախազների կողմից ստորագրված համագործակցության հուշագիրը լուրջ խթան կհանդիսանա թե՛ համակարգային եւ թե՛ դատախազների անձնական հարաբերությունների մակարդակներով շփումներն ավելի զարգացնելու համար:

 ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ հուշագրով 2019թ. համար նախատեսված՝ Հայաստանում անցկացվելիք միջոցառումների կազմակերպման ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվում են գործնական քայլեր: Դրանք վերաբերում են հանձնման եւ քրեական գործերով իրավական օգնության ցուցաբերման բնագավառում համագործակցության գործնական հարցերին, թմրամիջոցների մաքսանենգության եւ ապօրինի շրջանառության, ինչպես նաեւ ապօրինի սահմանահատումների եւ ապօրինի միգրացիայի դեպքերով հարուցված քրեական գործերի քննությունների, հանցավոր ճանապարհով ստացված ակտիվների հայտնաբերման եւ արտերկրից վերադարձման ուղղություններով գործակցությանը եւ աշխատանքային փորձի փոխանակմանը:

ՀՀ գլխավոր դատախազը նաեւ հավելել է, որ Իրանի իր գործընկերոջը՝ գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերիին հրավիրել է այց կատարել Հայաստան, եւ ուրախ կլինի, եթե հուշագրով նախատեսված համատեղ միջոցառումների մեկնարկը Երեւանում նրա հետ տան միասին:

Շնորհավորելով հայ ժողովրդին գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ դեսպան Սաջադին շեշտել է, որ դեսպանության եւ ՀՀ գլխավոր դատախազության միջեւ ձեւավորված հարաբերություններն օրինակելի են, իսկ երկու երկրների միջեւ իրավական ոլորտում կապերն ամրապնդվում են երկու դարավոր բարեկամ երկրների միջեւ տարբեր ուղղություններով զարգացող հարաբերություններին համահունչ:

Նա երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ համագործակցության խորացումը կարեւորել է հատկապես վիզային ռեժիմի դյուրացումից հետո երկու երկրների քաղաքացիների բավականին ակտիվացած փոխայցելությունների համատեքստում միմյանց քաղաքացիների իրավունքների պաշտպանության, անվտանգության ապահովման տեսանկյունից: Դեսպանի կարծիքով կարեւոր ձեռքբերում կարելի է համարել մեղադրյալների, հետախուզման մեջ գտնվող անձանց հանձնման ոլորտում ձեւավորված պրակտիկան:  

Բավականին ջերմ, անմիջական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քրեական գործերով իրավական փոխօգնությանը, երկու երկրների իրավապահ մարմինների փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի լայն շրջանակ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ տարվա ընթացքում համագործակցության կոնկրետ ուղղություններով ավելի ինտենսիվ դարձնել հաղորդակցությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրին շնորհակալություն է...
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Ամենաշատ