News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անցկացվեց ամանորյա միջոցառում։

Բեմում տպավորիչ Ձմեռ պապն ու Ձյունանուշն են (երկուսն էլ ՔԿՀ-ի ազատազրկվածներ), երեխաները երգերով եւ ասմունքով շնորհավորում են մայրիկների գալիք Ամանորը։ Ճկուն Մերին, մկնիկի հագուստով Հասմիկը, փոքրիկ Սոֆյան։ Հանդիսատեսի առջեւ ամաչող երեխաների անունից մայրիկներին շնորհավորեց Հրայրը։ «Որպեսզի հաջորդ տարի բոլոր ընտանիքները միավորվեն, եւ մայրիկները տանը լինեն»,- համընդհանուր ցանկությունը արտահայտեց Հրայրը։

Արդեն առաջին տարին չէ, որ «Աբովյան» ՔԿՀ-ում ամանորյա միջոցառմանը ելույթ է ունենում Արսեն Գրիգորյանը՝ «Մրոն»։ «Դա շատ հուզիչ է։ Ամեն անգամ ինքս ինձ խոստանում եմ ապրումներ չունենալ, սակայն չի ստացվում»,- կանանց դիմեց Արսեն Գրիգորյանը։ Ելույթից հետո, որպես երախտագիտություն, կանայք Գրիգորյանին իրենց ձեռքերով պատրաստած կավե այբուբեն նվիրեցին։ «Ինձ համար շատ կարեւոր է, որ ոչ մեկն անտարբեր չլինի ուրիշի դժբախտության հանդեպ։ Ոչ ոք ապահովագրված չէ սխալից, եւ ինչ-որ մեկը հանցանք է գործում եւ հայտնվում է բանտում։ Կուզեի, որ նման հաստատությունների կարիքը չլիներ, դրանք փակվեին, եւ մայրերը կատարեին իրենց կոչումը՝ դաստիարակերին երեխաներին՝ որպես հասարակության արժանի անդամներ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արսեն Գրիգորյանը։

«Աբովյան» ՔԿՀ-ի պետ, արդարադատության գնդապետ Գայանե Վարդանյանընշեց, որ տարվա ընթացքում ՔԿՀ-ում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում։ « Ողջ հայ ժողովուրդը շնորհավորել է Նոր տարին եւ Սուրբ ծնունդը։ Շատ ցանկալի է, որ մեր աղջիկները, եւ մյուս ՔԿՀ-ների ազատազրկվածները 2020 թվականը դիմավորեն տանը, հարազատների շրջանում»,- ցանկացավ Գայանե Վարդանյանը։

Նշենք, որ երեխաները մինչեւ 3 տարեկանն ապրում են մայրերի հետ։ «Աբովյան» ՔԿՀ-ում ներկայում պահվում է 72 դատապարտված եւ ձերբակալված կին, 1 անչափահաս եւ 1 չափահաս պատանի։ Համաներմամբ ազատ է արձակվել 26 կին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ