News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ավստրալիան քաղաքացիությունից զրկել է ԻՊ-ին աջակցելու մեջ կասկածվող  տղամարդուն: Կասկածյալը ներկայումս գտնվում է Թուրքիայում:

Ավստրալիայի ՆԳ նախարար Պիտեր Դաթոնը հայտարարել է, որ Նիլ Պրաքաշը ծառայել է ահաբեկչական կազմակերպությանը, հաղորդում է AP-ն:

Նա դարձել է 12-րդ մարդը, որը զինյալների հետ կապերի պատճառով զրկվել է Ավստրալիայի քաղաքացիությունից:

«Այս կառավարությունը մտադիր է պայքար մղել օտարերկրյա զինյալ-ահաբեկիչների դեմ», -ասել է Դաթոնը:

 ««Իսլամական պետությունը» դեմ է արտահայտվում Ավստրալիային, մեր շահերին, արժեքներին, ժողովրդավարական համոզմունքներին, իրավունքներին եւ ազատություններին»:

Ավստրալիան Թուրքիայից պահանջում է արտահանձնել Պրաքաշին, որին իր հարազատ Վիկտորիա նահանգում ահաբեկչական դավադրության մեղադրանք է սպառնում:

Սակայն արտահանձնմանը պետք է սպասել, մինչեւ Թուրքիայում կավարտվի Պրաքաշի դեմ  քրեական դատավարությունը, որին ազատազրկում է սպառնում այն բանից հետո, երբ նա 2016-ին  կալանավորվել էր Սիրիայի սահմանից քիչ հեռու՝ կեղծ փաստաթղթերով Թուրքիա մտնելու փորձի համար:

Պրաքաշն ավելի վաղ խոստովանել էր, որ ԻՊ անդամ է:

Կառավարությունը հայտարարում է, որ 27-ամյա տղամարդը սպառնալիք է ներկայացնում Ավստրալիայի եւ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ