News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Չանյե-4» չինական զոնդն առաջին ավտոմատ արշավախումբն է, որը հաջողությամբ վայրէջք է կատարել Լուսնի հակառակ կողմում, հաղորդում է  Sky News-ը՝ վկայակոչելով չինական լրատվամիջոցներին:

«Չանյե-4» միջմոլորակային ավտոմատացված կայանը վայրէջք է կատարել հինգշաբթի վաղ առավոտյան՝ Պեկինի ժամանակով, հաղորդում է չինական կենտրոնական հեռուստաալիքը:

Անօդաչուն վայրէջք է կատարել Լուսնի Հարավային բեւեռի մոտ:

Արշավախմբի մեկնարկը, որը բաղկացած էր վայրէջքի մոդուլից եւ լուսնընթացից, տրվեց 2018 թվականի դեկտեմբերի 8-ին։

Տեղական ԶԼՄ-ները հաղորդեցին, որ զոնդի արշավախումբը կիրականացնի 10 փորձ, որոնց թվում են կարտոֆիլի եւ այլ մշակաբույսերի աճեցումը:

Լուսնի հակառակ կողմը համեմատաբար չուսումնասիրված տարածք է, եւ երկրային արբանյակի այդ տարածքից արձակած ազդանշանները կարող են հասնել Երկիր՝  մեծ արգելքներով:

Ավելի վաղ Չինաստանը, որն իր ռազմական տիեզերական ծրագրում միլիարդավոր ներդրումներ է կատարել, հայտարարել էր 2022 թվականին տիեզերակայան կառուցելու ծրագրերի մասին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ