News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Բրիտանացի լորդ Էդի Դեւենպորտը հայտնվել է սպանությամբ ուղեկցված սեքս-սկանդալի եւ գինարբուքի կիզակետում, գրում է Գազետա ռու-ն՝ հղում կատարելով The Sun-ին։

Պահապաններից մեկի՝ Թյուդոր Սիմոնովի սպանությունից մեկ օր անց, որը հսկում էր մասնավոր սեքս-երեկույթը, Դեւենպորտը նոր սեքս-երեկույթ է կազմակերպել՝ մուտքը 100 ֆունտով, նշում է պարբերականը։

Ծագումով ռումինացի 33-ամյա Սիմոնովը մահացու վերք է ստացել սեքս-երեկույթից առաջ տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ, որի կազմակերպիչներից մեկն, ըստ լրատվամիջոցների, Դեւենպորտն է եղել։

Չնայած պատահարին՝ ԶԼՄ-ների տվյալներով ընդամենը մեկ օր հետո հարեւան փողոցում Դեւենպորտը նմանատիպ նոր միջոցառում է կազմակերպել իր առանձնատանը։ Պարբերականը գրում է, որ երեկույթի լուսանկարներում աղջիկները պատկերված էին արվեստի գործերի, թանկարժեք ջահերի եւ երփներանգ դիսկո-գնդերի ֆոնին։

Նշվում է, որ 52-ամյա Դեւենպորտը դատված է եղել եւ երեք տարով ազատազրկվել ներդրողներին խաբելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ