News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջող է անվանել կիրակի փոխնախագահ Մայք Փենսի անցկացրած բյուջետային բանակցությունները Ներկայացուցիչների պալատի փոխխոսնակ Նենսի Փելոսիի եւ Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Փոխնախագահ Մայք Փենսը եւ (խորհրդականների) խումբը այսօր արդյունավետ բանակցություններ են վարել Շումերի եւ Փելոսիի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են սահմանային անվտանգության շատ մանրամասներ»,- նշել է Թրամփն իր Twitter-յան էջում:

ԱՄՆ դաշնային հաստատությունների մի մասը, ներառյալ Պետքարտուղարությունը, արդարադատության եւ ներքին անվտանգության նախարարությունները, աշխատանքը կրճատել էին Կոնգրեսի հավանությունը ստացած բյուջեի բացակայության պատճառով: Շարունակում էր փորձաքար մնալ Թրամփի պահանջը սահմանին պատի կառուցման եւ սահմանային անվտանգության համար հատկացումները մեծացնելու հարցը:

«Մենք հիմա ծրագրում ենք պողպատե, այլ ոչ թե բետոնե պատնեշ (պատ): Դա թե՛ ավելի ամուր է, թե՛ ավելի քիչ է խանգարում: Լավ որոշում է, եւ պատրաստված է ԱՄՆ-ում»,- հավելել է Թրամփը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ