News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Պեկինում պաշտոնապես սկսվել են ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային բանակցությունները, հայտնում է Beijing Youth Daily պարբերականը:

Չինաստանի առեւտրի նախարարությունն անցած ուրբաթ տեղեկացրել էր, որ հունվարի 7-8-ը ամերիկյան պատվիրակությունը Չինաստան կայցելի առեւտրային բանակցություններ վարելու համար:

Պարբերականի տեղեկություններով՝ տեղական ժամանակով 9:00-ին ավելի քան 10 մեքենայից կազմված շարասյունը՝ ԱՄՆ դեսպանատան համարանիշով մեքենայի գլխավորությամբ ժամանել է Չինաստանի առեւտրի նախարարության շենք:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, ամերիկյան պատվիրակությունը ղեկավարում է ԱՄՆ առեւտրային ներկայացուցչի տեղակալ Ջեֆրի Ջերիշը: Պատվիրակների թվում է ԱՄՆ ֆինանսների միջազգային հարցերով փոխնախարար Դեւիդ Մալփասը:

Դեկտեմբերի սկզբին Արգենտինայում տեղի ունեցած G20 գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ եւ Չինաստանի առաջնորդները պայմանավորվել էին առեւտրային պատերազմում «զինադադարի» մասին: Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը խոստացել էր շտկել առեւտրային դիսբալանսի հետ կապված վիճակը եւ սկսել ԱՄՆ-ից գնել զգալի ծավալով գյուղատնտեսական եւ այլ ապրանքներ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնվել էր հունվարի 1-ից 10-ից մինչեւ 25 տոկոսով չբարձրացնել Չինաստանից տարեկան 200 մլրդ դոլար ծավալով ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը, եթե կողմերին հաջողվի 90 օրում համաձայնության գալ որոշակի շրջանակի հարցերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ