News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ոստիկանությունը  գերմանացի քաղաքական գործիչների եւ հայտնի անձանց անձնական տվյալների արտահոսքի գործով Հայլբրոն քաղաքում 19-ամյա տղամարդու բնակարանում խուզարկություն է կատարել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով  ARD հեռուստաալիքին:

Ըստ հրապարակման՝ տղամարդը, որի տանը խուզարկություն է կատարվել, աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում եւ այժմ գործով որպես վկա է ներգրավված: Նա հարցաքննվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից: Ավելի վաղ Twitter-ում նա իբրեւ թե հայտնել էր, որ ծանոթ է հաքերի հետ, որը ենթադրաբար համացանցում տեղադրել է գերմանացի քաղաքական գործիչների, լրագրողների եւ հայտնի մարդկանց բջջային հեռախոսների համարները, հասցեները, հաշիվները, բանկային հանձնարարականները, լուսանկարները, կրեդիտային քարտերի տվյալները, նամակագրությունը:

Ընդհանուր տեղեկատվության արտահոսքը վերաբերում է մոտ 1000 մարդու, բայց հաքերները կոտրել են ոչ ավել, քան 100 մարդկանց անձնական էջերը:

Տվյալների բազան ձեւավորվել է հետեւյալ կերպ՝ օրինակ, չարագործները կոնկրետ քաղաքական գործչի անձնական տվյալներին հասանելիություն են ստացել, իսկ նրա կոնտակների ցանկում կարող էին նրա տասնյակ գործընկերների էլեկտրոնային հասցեները լինել, բայց ոչ ավելին: Հենց այս եղանակով են, հավանաբար, հաքերներն իմացել Անգելա Մերկելի ֆաքսի համարը, ինչպես նաեւ նրա փոստի հասցեն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ