News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այսօր մեկնարկեց 2019 թվականի առաջին աշխատանքային շաբաթը, ուր մենք մուտք ենք գործում օրեցօր ավելացող մտահոգություններով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ, դեռեւս ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Նա, մասնավորապես, նշել է.

«1.Առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքների թանկացում,

2.2018 թվականի բյուջեի թերի կատարում կամ կրճատում,

3.Առանց իրական ընդդիմության նոր խորհրդարան,

4.ՀԱՊԿ-ում ՀՀ-ի դիրքերի թուլացում ու գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստ,

5. Փաշինյանի խոստացած հայ-ռուսական փայլուն հարաբերությունների փոխարեն գազի թանկացում,

Այս շարքը երկար է, բայց կա մեկ լավ լուր...

Վարչապետի պաշտոնակատարը այս ամենը պարտություն չի համարում։

Փաստորեն, մեզ այսպիսի՞ հաղթանակներ եւ տնտեսական հեղափոխություն է սպասվում»:

Տպել
Ամենաշատ