News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փհենյանի դպրոցականները ԿԺԴՀ Պետական խորհրդի նախագահ Կիմ Չեն Ընի ծննդյան կապակցությամբ քաղցրավենիքներ են նվեր ստացել, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Հավաքածուում ներառված է ԿԺԴՀ արտադրության հրուշակեղեն՝ դրաժե, մարմելադ, վաֆլի, թխվածքաբլիթ, մաստակ եւ կարամելային կոնֆետներ։ Նվերի ընդհանուր քաշը, որը ստացել է յուրաքանչյուր կորեացի դպրոցական, կազմել է 1 կգ։

ԿԺԴՀ ղեկավարի ծննդյան օրը հանրապետությունում պաշտոնապես չի նշվում։ Բոլոր տեղական օրացույցերում հունվարի 8–ը նշված է որպես աշխատանքային օր։ Ոչ Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը, ոչ թերթերը, որ հեռուստատեսությունը չեն հիշատակում երկրի ղեկավարի ծննդյան օրը։

Ուսուսիչները, դպրոցականներին նվերներ տալով, հաղորդում են, որ պետության կողմից երեխաների նկատմամբ հատուկ ուշադրության ժեստը կապված է Կիմ Չեն Ընի ծնդդյան օրվա հետ։

ԿԺԴՀ երկու նախկին ղեկավարների՝ Կիմ Իր Սենի եւ Կիմ Չեն Իրի ծննդյան օրերը երկրի խոշորագույն տոներն են եւ մեծ հանդիսությամբ են նշվում։

Ապրիլի 15–ը Կիմ Իր Սենի՝ ժողովրդական հանրապետության հիմնադրամի պատվին նշվում  է որպես   «Արեւի օր»։ Կիմ Չեն Իրը ծնվել է 1942 թվականի փետրվարի 16–ին. ԿԺԴՀ–ում այս տոնը «Վառ աստղի օր» է կոչվում։

Հայտնի է, որ ժողովրդական հանրապետության ներկայիս ղեկավարը ծնվել է հունվարի 8–ին, ընդ որում պաշտոնապես չի նշվում նրա ծննդյան տարեթիվը։Լրատվամիջոցները հղում անելով տարբեր աղբյուրներին, որպես ծննդյան տարեթիվ են  նշում 1982, 1983 եւ 1984 թվականները։ 2011 թվականին՝ Կիմ Չեն Ընի իշխանության գալուց հետո, նրա ծննդյան օրը որպես ազգային տոն չի նշվել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ