News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում մոտ 200 մլն մարդ է մասնակցում երկօրյա համազգային գործադուլին, որը սկսել է երեքշաբթի օրը մի շարք արհմիությունների եւ ձախակողմ ուղղվածության շարժումների կոչով։ Այս մասին հայտնում է  NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով բողոքի ակցիայի կազմակերպիչ արհմիությունների առաջնորդներին։

Բողոքի ցույցի մասնակիցները նվազագույն աշխատավարձի եւ կենսաթոշակների բարձրացման, սոցիալական պայմանների բարելավման, երիտասարդների համար աշխատատեղերի ստեղծման պահանջներով են հանդես գալիս։

Ցուցարարները կենտրոնական կառավարությանը մեղադրում են աշխատողների շահերի պաշտպանությունից հրաժարվելու մեջ։ Ցույցին միացել են նաեւ մի քանի գյուղացիական եւ ֆերմերային միավորումներ։

Մի շարք շրջաններում բողոքի ցույցերի մասնակիցները փակում են երկաթուղային եւ ավտոմեքենաների ճանապարհները։ Արեւմտյան Բենգալիայի եւ Կերալայի նահանգում ոստիկանության հետ բախումներ են եղել։

Հնդկական լրատվամիջոցները նշում են, որ գործադուլը կարող է ազդել քաղաքային,  միջքաղաքային եւ երկաթուղային տրանսպորտի,  բանկային սեկտորի, ապահովագրական ընկերությունների, հեռահաղորդակցության ոլորտի աշխատանքի վրա։ Մի քանի շրջաններում փակվում են դպրոցներն ու այլ ուսումնական հաստատությունները։ Քաղաքում փակվել են շատ խանութներ, փոխանցում է ՏԱՍՍ–ը։  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ