News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ–ում կառավարության ներկայիս աշխատանքի դադարը մտել է երկրի պատմության մեջ ամենաերկարների եռյակում, հայտնում է Gazeta–ն՝ վկայակոչելով TIME–ին։  Երկուշաբթի օրվա դրությամբ՝  դաշնային հիմնարկությունները չեն աշխատել 16 օր շարունակ։

Բյուջեի հաստատման սխեման, որի դեպքում հնարավոր է դաշնային գերատեսչությունների աշխատանքի դադար, սկսել է օգտագործվել 1976 թվականից։ Այս ընթացքում աշխատանքի դադարը գործել է 21 անգամ։ Ամենից երկար կառավարությունը չի աշխատել 1978 եւ 1995-1996 թվականներին։

1978 թվականին Ջիմի Քարտերը վետո է դրել հանրային աշխատանքի մասին օրենսդրության վրա, ինչպես նաեւ պաշտպանության ծախսերի օրինագծի վրա, որով նախատեսվում էր ատոմային ավիակիրի ստեղծում։ Այն ժամանակ կառավարության աշխատանքի դադարը ձգվել է 18 օր։ Ռեկորդ է սահմանվել Բիլ Քլինթոնի կառավարման օրոք։ Այն ժամանակ նրա եւ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նյութ Գինգրիչի միջեւ կոնֆլիկտ էառաջացել ներքին ծախսերի կրճատման հարցով, դաշնային գերատեսչությունները այն ժամանակ չեն աշխատել 21 օր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ