News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Որոտան համայնքի 45-ամյա բնակիչ Ռոմիկ Օհանջանյանի սպանության՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզվել են. ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ սպանության համար մեղադրանք է առաջադրվել տուժողի համագյուղացուն՝ ծնված 1983թ.։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ Ռոմիկ Օհանջանյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է 2018թ. ապրիլի 1-ին՝ որովայնի շրջանում։ Վերջինս անմիջապես տեղափոխվել էր բժշկական կենտրոն, սակայն վիրահատության ընթացքում՝ մահացել։

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով հետագայում նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։

Սպանությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ 45-ամյա տղամարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է Սյունիքի մարզի Որոտան համայնքի «Մարկոսյանի աղբյուր» կոչվող տեղանքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ՝ դանակի գործադրմամբ։

2018թ. ապրիլի 1-ին՝ ուշ երեկոյան, ոստիկանության Գորիսի բաժին է ներկայացել Որոտանի բնակիչ Մ.Հակոբյանը և հայտնել, թե տուժողին ինքն է դանակահարել՝ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում և դիմել փախուստի՝ դանակը նետելով Որոտան գետը:

Մ. Հակոբյանի ինքնախոստովանական ցուցմունքում մատնանշված հանգամանքներն ստուգելու, քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ կատարված մեծածավալ քննչական գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում չեն հիմնավորվել սպանությունն իր կողմից կատարած լինելու վերաբերյալ Հակոբյանի ցուցմունքները, ավելին՝ պարզվել է, որ Ռոմիկ Օհանջանյանին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքը պատճառել է Մ.Հակոբյանի աներորդին։

Նախնական քննության տվյալներով՝ 2018թ. ապրիլի 1-ին` ժամը 20:30-ի սահմաններում, Որոտանի բնակիչները հանդիպել են «Մարկոսյանի հուշաղբյուր» կոչվող վայրում, որտեղ Մ.Հակոբյանի աներորդին՝ Է.Մարկոսյանը, Ռ.Օհանջանյանից պարզաբանումներ է պահանջել՝ նույն օրն ավելի վաղ հեռախոսազրույցի ընթացքում իր փեսային հայհոյելու համար, ինչի ժամանակ էլ տուժողին պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները։ Է.Մարկոսյանի կողմից Օհանջանյանին դանակով հարվածելու վերաբերյալ ցուցմունքներ են տվել բազմաթիվ վկաներ, ովքեր դրանք պնդել են նաև առերես հարցաքննության ժամանակ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Է.Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ