News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 27
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Ամերիկյան բժիշկ, «Ավրորա»-ի մրցանակակիր Թոմ Կատենան Երեւանում պաշտոնապես գրանցել է իր ամուսնությունը կնոջ՝ Նասիմայի հետ։ Այս մասին Կատենան հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Ես այնքան երջանիկ եմ, որ վերջապես Նասիմայի հետ մեր ամուսնությունը պաշտոնապես գրանցվել է Հայաստանում։ Շնորհակալություն բոլորին, որ մեզ հետ էին այս հատուկ օրը»,- գրել է նա։

Թոմաս Կատենան ամերիկացի բժիշկ է, ով 2008-ից աշխատում է Սուդանի Նուբյան լեռներում։ 2017թ․ մայիսի 28-ին նրան շնորհվել է «Ավրորա» մրցանակ՝ «Մարդկության զարթոնքի» համար։

Վերջին տասը տարիների ընթացքում դոկտոր Կատենան ապրել է պատերազմից ամայացած Սուդանի տարածքում, որտեղ հումանիտար օգնություն համարյա չի հասնում։ Տեղացիները, որոնց բոլոր հիվանդությունները, այդ թվում՝ մալարիան եւ բեկորային վնասվածքները, նա բուժում է, Կատենային «բժիշկ Թոմ» են անվանում։ Թոմ Կատենան կպահպանի հիվանդանոցի գլխավոր բժշկի պաշտոնը եւ կհամագործակցի կաթոլիկ բժշկական առաքելության Խորհրդի հետ, որին բուժանձնակազմով աջակցում է «Աֆրիկյան բժշկական առաքելություն» հիմնադրամը, որպեսզի շարունակի աշխատել Նուբյան լեռներում՝ այդ աշխատանքը զուգակցելով «Ավրորա»-ի Հումանիտար նախաձեռնության նախագահի գործունեության հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 9-ին ծնվել է աշխարհահռչակ ճանապարհորդ Ամերիգո Վեսպուչին
Լեոնարդո դա Վինչին առաջինն է ստեղծել քարտեզը՝ դրա լուսանցքներում նկարելով Վեսպուչիի դիմանկարը․․․
63 տարեկանում մահացել է Երևանի Պետական Տիկնիկային թատրոնի դերասան Ռոբերտ Սարգսյանը
1987 թվականից աշխատում է Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային…
Արցախին մեր օգնությունն է պետք. Հրանտ Թոխատյանը դիմել է արտերկրում ապրող ընկերներին, ծանոթներին
Պետք է համախմբվենք, կանգնենք Արցախում ապրող ժողովրդի կողքին...
Միխայիլ Գորբաչովին հուղարկավորել են Մոսկվայի Նովոդեւիչի գերեզմանատանը
Դագաղը գերեզման իջեցվեց ՌԴ օրհներգի հնչյունների եւ հրացանների կրակոցների ներքո...
Իրավական բոլոր միջոցներով պայքարելու եմ Հայաստան վերադառնալու իրավունքս վերականգնելու համար. Մուրադ Փափազյան
Երկու շաբաթվա ընթացքում հազարավոր զորակցական պատգամներ եմ ստացել…
Փափազյանները թուրքերի թիրախում են եղել միշտ, Մուրադի մուտքը Հայաստան արգելել են, քանզի նա Թուրքիայի թշնամի է․ Մանուկյան
Նա եվրոպական ողջ տարածաշրջանում պայքարում է թուրքական ներկայիս քաղաքականության դեմ ․․․
Ամենաշատ