News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջեւ համագործակցության նոր համաձայնագիրը կստորագրվի հունվարի 22-ին՝ Ախեն քաղաքում, որը Բելգիայի, ԳԴՀ-ի եւ Նիդերլանդների սահմանին է՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատին։

Նշվում է, որ համաձայնագիրը կհիմնվի 1963թ․ կնքված Ելիսեյան պայմանագրի դրույթների վրա, որոնք նպաստել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ֆրանսիայի եւ ԳԴՀ-ի բարեկամության զարգացմանը։ Նոր փաստաթուղթը նպատակ ունի միավորել երկու երկրների ջանքերը եւ պատրաստել նրանց XXI դարի մարտահրավերներին։ Նրանում ընդգրկված կլինեն ոչ միայն քաղաքական եւ տնտեսական կապերին, այլեւ անվտանգության, կրթության, մշակույթի, գիտության եւ կլիմայի փոփոխությունների դեմ պայքարին վերաբերող հարցեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ