News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը Կարագանդայում տեղի ունեցած իրադարձությունների եւ հայերի մասնակցությամբ միջադեպի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես է եկել:

«Օրերս Ղազախստանից տագնապալի լուրեր էին գալիս: Ամանորի գիշերը Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում ծեծկռտուք էր տեղի ունյեցել, որի հետեւանքով մեկ ղազախ երիտասարդ էր մահացել, եւս երեքը վիրավորվել էին: Դա սովորական քրեակենցաղային միջադեպ էր  մի քանի ազգությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Սակայն անսպասելիորեն այս միջադեպը սկսեց ազգամիջյան բնույթ ստանալ: Զգացմունքները հաղթեցին բանականությանը:  Ղազախստանում հակահայկական հանրահավաքների ալիք սկսվեց: Ակնհայտ է, որ ներգրավված էին սադրիչներ, որոնք փորձում էին վնասել հայ-ղազախական հարաբերությունները:

Նման դեպքերը չեն կարող ոչ մի լավ հետեւանքի հանգեցնել: Այս երկիրը հայտնի է հանդուրժողականությամբ եւ ուզում ենք հուսալ, որ բանականությունն այս անգամ կհաղթի եւ հանրապետության իշխանությունները ջանքեր կգործադրեն ժողովրդական դժգոհության եւ ազգայնական դրսեւորումների ալիքը հանդարտեցնելու համար:

Հատուկ նշում եւ դատապարտում ենք  Ադրբեջանի պետական իշխանության մարմինների եւ լրատվամիջոցների ապակառուցողական գործունեությունը, որոնք այս միջադեպն օգտագործում են հայատյացության բորբոքման եւ իրենց աշխարհաքաղաքական հակահայկական ծրագրերի առաջխաղացման համար:

Գործը հասել է նրան, որ ադրբեջանական սադրիչները սկսել են բացահայտ միջամտել ինքնիշխան պետության ներքին գործերին եւ սոցցանցերով դրդել ազգայնական հակահայկական գործողությունների, որոնք կարող են Ղազախսատնում հասարակական հանգստության ապակայունացմանը հանգեցնել:

Անկասկած, կատարված ողբերգության բոլոր իրական մեղավորները պետք է կալանավորվեն եւ պատժվեն: Սակայն մի քանի հոգու մեղավորությունը ոչ մի դեպքում չպետք է Ղազախստանի հայերի օրինական շահերի ճնշման պատճառ դառնա:

Ղազախստանում հակահայկական տրամադրություններ չպետք է լինեն: Հայերը ունեցել եւ շարունակում են իրենց մեծ ներդրումն ունենալ Ղազախստանի զարգացման եւ բարգավաճման գործում:

Նրանք այդ երկրի օրինավոր քաղաքացիներն են: Հետեւաբար նրանց լիարժեք անվտանգությունը պետք է երաշխավորվի:

Վստահ ենք, որ Ղազախստանի իրավապահ մարմինները այս գործի օբյեկտիվ եւ թափանցիկ հետաքննություն կիրականացնեն եւ հուսալի եւ ամբողջական տեղեկատվություն կհրապարակեն այս հանցագործության բոլոր մասնակիցների, այլ ոչ միայն ազգությամբ հայ քաղաքացիների մասին:

Այս կապակցությամբ ՌՀԿ ՀԽ-ն վճռականորեն դատապարտում է Կարագանդայում կատարված հանցագործությունը:

Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում տուժածներին եւ հույս ունենք, որ այս կենցաղային վեճը կկարգավորվի:

Ցանկանում ենք մեր համոզվածությունը հայտնել, որ տեղի ունեցածը ոչ մի կերպ չի ազդի հայ-ղազախական հարաբերությունների վրա: Մենք մեր ժողովուրդների եւ երկրների միջեւ բարեկամության զարգացման եւ ամրապնդման կոչ ենք անում», - ասվում է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ