News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը  հունվարի 8-ին հանդիպել է Թուրքմենստանի կառավարությունում մշակույթի եւ ԶԼՄ-ների ոլորտը համակարգող փոխվարչապետ Բահարգյուլ Աբդիեւայի հետ (Bahargül Abdyýewa):

Կողմերը քննարկել են Հայաստանում Կարա-կույունլու թուրքմեն էմիր Ամիր Սաադի՝ Արգավանդում գտնվող դամբարանի գմբեթի վերականգնման եւ Խնձորեսկ գյուղում գտվող դամբարանի հնարավոր վերականգնման, ինչպես նաեւ՝ թուրքմենական կողմի համաձայնությամբ Թուրքմենբաշի քաղաքում գտնվող 1903թ. կառուցված հայկական եկեղեցու վերականգնմանն առնչվող հարցեր:

Բահարգյուլ Աբդիեւան դրվատանքով է խոսել իր՝ 2018թ. «Գորիսը՝ ԱՊՀ մայրաքաղաք» միջոցառումների շրջանակում Հայաստան կատարած այցի եւ ստացած տպավորությունների մասին:

Զրուցակիցները կարեւորել են ՀՀ եւ Թուրքմենստանի մշակույթի նախարարությունների միջեւ երկարաժամկետ մշակութային ծրագրի հաստատման անհրաժեշտությունը։ Նշվել է, որ մշակութային կապերի սերտացման եւ ամրապնդման անհրաժեշտությունից ելնելով, առաջիկայում պետք է վերականգնվի երկու երկրներում մշակույթի օրերի անցկացումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ