News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 01
USD
402.65
EUR
439.49
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Համաշխարհային բանկի կանխատեսման համաձայն Հայաստանում ՀՆԱ-ի աճը 2019թ․ կկազմի 4,3 տոկոս։ Բանկի Global Economic Prospects: Darkening Skies զեկույցում նշվում է, որ 2020թ․ Հայաստանում ՀՆԱ-ի աճը կկազմի 4,6 տոկոս, նույն կանխատեսումն արվել է 2021թ․ համար։

Վրաստանը 2019թ․ կապահովի ՀՆԱ-ի 5 տոկոս աճ՝ այդ տեմպը պահպանելով նաեւ 2020թ․, Ադրբեջանը՝ 3,6 տոկոս՝ 2020թ․ դանդաղեցնելով մինչեւ 3,3 տոկոս։

Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) երկրներում ՀԲ-ն 2019թ․ կանխատեսում է 2,3 տոկոս աճ (2018թ․ 3,1 տոկոսի դիմաց), 2020թ․ մինչեւ 2,7 տոկոս եւ 2021թ․ մինչեւ 2,9 տոկոս արագացումով։

«Կառուցվածքային բարեփոխումների ներկայիս ընթացքի դանդաղումը կամ փոփոխությունը ռիսկային են տարածաշրջանի շատ երկրներում, մանավանդ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Ուկրաինայում եւ Թուրքիայում։ Սիրիայում կամ Ուկրաինայում լարվածությունը կարող է նոր պատժամիջոցների առիթ հանդիսանալ։ Եվրամիության եւ Կենտրոնական Եվրոպայի որոշ երկրների միջեւ տարաձայնությունների քաղաքականությունը կարող է զսպել միջազգային ներդրողներին եւ կրճատել ֆիսկալային տրանսֆերները։ ԱՄՆ-ի եւ Եվրոգոտու միջեւ առեւտրային սահմանափակումների լարվածությունը կարող է բացասաբար ազդել ԵԿԱ արեւմտյան երկրների վրա, քանի որ Եվրոգոտին առեւտրային խոշորագույն գործընկեր է ենթատարածաշրջանային բոլոր երկրների համար»,- նշվում է զեկույցում։

ՀԲ-ն համարում է, թե 2019թ․ սպասվում է, որ «Եվրոպա եւ Կենտրոնական Ասիա» տարածաշրջանի տնտեսական աճի տեմպերի վրա բացասաբար կազդեն Թուրքիայում ֆինանսական ցնցումների պահպանվող հետեւանքները։ «Գնահատականների համաձայն՝ 2018թ․ Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում տնտեսական աճի տեմպերը դանդաղել են մինչեւ 3,1 տոկոս, ինչը տարվա երկրորդ կեսին Թուրքիայում տնտեսական ակտիվության թուլացման արտացոլումն է։ Տարածաշրջանի երկրներում տնտեսական աճի տեմպերը, բացառությամբ Թուրքիայի, մնացել են նույն՝ 2,9 տոկոս մակարդակի վրա, քանի որ տարածաշրջանի արեւմտյան մասի, այդ թվում Բուլղարիայի եւ Ռումինիայի, տնտեսական ակտիվության դանդաղումը փոխհատուցվել է տարածաշրջանի արեւելյան մասի տնտեսական աճի տեմպերի արագացմամբ՝ նավթի գների բարձրացման շնորհիվ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր կառավարության քաղաքականության գլխավոր առանցքը պտտվում է աշխատանքի արտադրողականության շուրջ. Քերոբյան
Այդ առումով աճի մի քանի հենասյուներ կան, որոնց արդյունքում կարելի է հասնել նշված թիրախին: Դրանց մեջ կան ընկերությունների մոդեռնիզացիան...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 30-ին, կազմել է...
«Գիտության և գործարարության օրեր» համաժողովի նպատակն է ՀՀ-ում բիզնեսը դարձնել ավելի գիտելիքահեն. Քերոբյան
Համաժողովը նպատակ ունի գիտնականների, բիզնեսմենների և այլ հետաքրքրված անձանց միջոցով պարզել, թե ինչպես պետք է անենք, որ Հայաստանում բիզնեսը…
Կառավարությունը 10 մարզերին 5 մլրդ 712 մլն դրամ հատկացրեց սուբվենցիոն ծրագրերի համար
Ըստ նախարարի՝ այս տարի, ընդհանուր առմամբ, 426 ծրագրի համար Կառավարությունը գումար է հատկացրել. «Այսօրվա գումարն էլ հաշվենք, 27 միլիարդ...
Հաստատվեց մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառումը. տնտեսվարողը փոխհատուցում կստանա
Պետությունը 12 ամսվա եկամտահարկի չափով կփոխհատուցի մշակող արդյունաբերության ոլորտի տնտեսավարողներին...
2024-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա. ՀԾԿ հանձնաժողովի որոշումը
Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ