News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի 21-ամյա բնակիչը կալանավորվել է` սպանության մեղադրանքով։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ հունվարի 6-ին՝ ժամը 17:50-ին, «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Սիսիանի բաժին այն մասին, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բռնակոթ բնակավայրում տեղի է ունեցել սպանություն:

Նախնական քննությամբ՝ 2019 թվականի հունվարի 6-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բռնակոթ համայնքի թիվ 12 փողոցի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 1997 թվականին ծնված բնակիչը խոհանոցային դանակը մոտեցրել էր հոր՝ Սյունիքի մարզի 1967 թվականին ծնված բնակչի պարանոցին և վնասել:

Այնուհետև վառարանին դրված աղյուսով երկու անգամ հարվածել էր 51-ամյա տղամարդուն, որից հետո մեկ այլ խոհանոցային դանակով դիտավորությամբ չորս անգամ հարվածել էր հոր կրծքավանդակի շրջանին՝ նրան զրկելով կյանքից:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում 2019թ. հունվարի 6-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նույն օրը՝ ժամը 23.20-ին, 21-ամյա երիտասարդը սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել էր:

2019 թվականի հունվարի 9-ին Սյունիքի մարզի՝ 1997 թվականին ծնված բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քննիչը միջնորդություն է  ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալը, ինչը բավարարվել է:

Կատարվել են դեպքի վայրի և դիակի զննություններ: Դեպքի վայրից վերցվել և առգրավվել են հանցագործության գործիք հանդիսացող դանակները: Նշանակվել են դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ