News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Նորվեգիայի պաշտպանության նախարար Ֆրանկ Բակե-Յենսենը հնարավոր է համարում, որ Եվրոպայի երկրների միջեւ կարող է պատերազմ սկսվել։ Այս մասին նա հայտարարել է «Նորվեգիայի զինվորական հասարակայնության» նիստում իր ելույթի ժամանակ՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Բակե-Յենսենը համարում է, որ հնարավոր բախումը լուրջ հետեւանքներ կունենա Սկանդինավյան երկրների համար։ «Մեծ հաշվով մեր շրջապատում իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, թե մենք պետք է հաշվի առնենք, որ Եվրոպայում պետությունների միջեւ զինված հակամարտությունն այլեւս անիրականանալի չէ»,- ընդգծել է նա։ Պաշտպանության համար երկրի ծախսերը վերջին հինգ տարիների ընթացքում մեծացել են մոտ 30 տոկոսով, եւ այդ աճը պետք է շարունակվի՝ հայտարարել է նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ