News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱԺ նախկին պատգամավորներ Միհրան Հակոբյանը և Սամվել Ֆարմանյանը հունվարի 8-ին դիմում են ներկայացրել իրենց անդամակցությունը ՀՀԿ-ին դադարեցնելու մասին:

Միհրան Հակոբյանը և Սամվել Ֆարմանյանը հաստատել են այդ տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում ։

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին նրանք եւ Արման Սաղաթելյանն ու Կարեն Բեքարյանը հիմնադրել են «Քառյակ մեդիա» ընկերությունը, որը ձեռք է բերել «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն՝ «Թերթ.am», «Արմնյուզ», «Լավ Ռադիո» ապրանքանիշերի ներքո:

«Քառյակ մեդիայի» մյուս երկու հիմնադիրները՝ Արման Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը, լինելով «ՀՀԿ» խմբակցության անդամ, կուսակցական չեն եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ