News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կանադական CHIME աստղադիտարանը գտել է միանգամից 13 նոր արագ ռադիոառկայծում, որոնցից մեկը պարբերաբար կրկնվում է։ Այլմոլորակայինների այս նոր ազդանշանները եւ գիտնականների եզրակացությունները ներկայացվել են Nature ամսագրում՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Առաջին անգամ ռադիոճառագայթման խորհրդավոր բռնկումների մասին աստղագետները խոսել են 2007 թվականին, երբ դրանք պատահականորեն բացվել են տիեզերքի ուսումնասիրության ժամանակ։

Հետագա տարիներին գիտնականներին հաջողվել է գտնել եւս ինը այդպիսի բռնկումների հետքեր, որոնց համեմատությունը ցույց է տվել, որ դրանք կարող են արհեստական ծագում ունենալ եւ նույնիսկ արտերկրյա քաղաքակրթության ազդանշան լինել։

Գիտնականները շարունակել են դիտարկումները, եւ ամռանը CHIME-ին հաջողվել է գտնել 13 նոր բռնկումների հետքեր՝ նոր 400 մեգահերց հաճախականության վրա։ Այս ուսումնասիրությունները մի քանի հետաքրքիր մանրամասներ են պարզաբանել։

Կանադական հեռադիտակով օգոստոսի կեսերին հայտնաբերված բռնկումը, պարզվել է, կրկնվող է։ Հետագա երկու ամիսներին աստղագետները առաջին անգամ միանգամից վեց բռնկում են հայտնաբերել Ընձուղտի համաստեղությունում։

Ինչպես եւ մյուս «այլմոլորակայինների ազդանշանները», այն ծագել է մեր Գալակտիկայից շատ հեռու՝ մոտ 1,6 մլրդ լուսային տարվա հեռավորությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ