News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Կին կա, որ անընդհատ երեխա է ունենում ու վաճառելով փող է աշխատում: Այս մասին, այսօր՝ հունվարի 10-ին, կառավարության նիստում երեխաների որդեգրման վերաբերյալ խնդրի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԻՆ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը:

«Բժիշկը, որտեղ ծննդաբերում է կինը, գինեկոլոգը գիտի, որ այդ կինը եկել է դրա համար, որ երեխա ունենա հետո վաճառի: Հենց նա էլ կազմակերպում է դա: Այստեղ բոլորը խնդիր ունեն: Գործող մեխանիզմները դրա դեմը չեն առնում»,-ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ սուրոգատ մայրերի ինստիտուտը կա, բայց այն շատերի համար մատչելի չէ. «Գուցե պետք է մտածել, թե ինչ կարգավորումներով կարելի է այդ խնդիրը լուծել: Սա շատ սուր խնդիր է եւ շատ լավ կլինի, եթե կարողանանք մտածել, թե անզավակ ընտանքիների գործը հեշտացնելու ուղղությամբ ինչ կարող ենք անել»,-ասաց Փաշինյանը:

Տպել
Ամենաշատ