News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ազգային Ժողովի ԲՀԿ խմբակցությունը մենք հանդես ենք գալիս տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողով ձևավորելու նախաձեռնությամբ։ Այս մասին ասվում է խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի տարածած հայտարարությունում։

«Եվրասիական տնտեսական համագործակցությունը և այդ շրջանակներում Հայաստանի Հանրապետության տնտեսական առավել արդյունավետ զարգացման հնարավորությունների ձեռքբերումն ի շահ մեր ժողովրդի՝ մշտապես եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրային գերակայություններց մեկը, ինչի վկայությունն են 4-րդ, 5-րդ և 6-րդ  գումարումների Ազգային ժողովներում  ԲՀԿ խմբակցության հրապարակային դիրքորոշումներն ու առաջարկությունները։ Դեռևս 2009թ. ԲՀԿ-ն  համագործակցության  հուշագիր էր ստորագրել  ՌԴ Պետական Դումայի՝ «Եդինայա Ռոսիա» խմբակցության հետ, որն ի դեպ, 2018թ. թարմացվել և երկարաձգվել էր:

Ուստի, ՀՀ նորընտիր Ազգային ժողովում մենք հանդես ենք գալիս տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողով ձևավորելու նախաձեռնությամբ, ինչը միանշանակորեն համահունչ է մեր մոտեցումներին:

Համոզված ենք, որ եվրասիական  հանձնաժողովը կունենա լայն օրակարգ և լուրջ անելիքներ»,– ասվում է հայտարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ