News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ զինվորականները որոշ տեխնիկա են դուրս բերել Սիրիայից, հաղորդում է AFP- ն` հղում կատարելով Պենտագոնի ներկայացուցիչին:

«Ես կարող եմ հաստատել Սիրիայից տեխնիկայի դուրսբերումը», - ասել է պաշտոնյան: «Անվտանգության նկատառումներից ես հիմա մանրամասներ չեմ ներկայացնի»:

Դեկտեմբերի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու որոշման մասին: Սակայն զորքերի դուրսբերման ժամանակացույցը դեռեւս պարզ չէ:

Սարքավորումների եւ տեխնիկայի դուրսբերման մասին առաջինը հաղորդել էր CNN-ը՝ վկայակոչելով վարչակազմի ներկայացուցչին:

CNN-ը նշել էր, որ Պենտագոնը ցանկանում է նախագահին ցույց տալ, որ  զորքերը դուրս բերելու մասին նրա որոշումից հետո աշխատում է նախագահի նպատակին հասնելու ուղղությամբ:

Նախօրեին Եգիպտոսում պետքարտուղար Մայք Պոմպեոն ընդգծել էր, որ Սիրիայից ամերիկացի զինվորականների դուրս բերումը կշարունակվի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ