News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պերուում ոստիկանությունը ցրել է վենեսուելցիների ամբոխին, որը Լիմայում գրոհել էր դեսպանատան շենքը՝ իր բողոքը հայտնելով Նիկոլաս Մադուրոյի նախագահական երկրորդ ժամկետի կապակցությամբ, հայտնում է Nacional-ը:

Ըստ ԶԼՄ-ի՝ իրավապահները ստիպված էին արցունքաբեր գազ կիրառել Վենեսուելայի վրդովված քաղաքացիների դեմ:

Դեսպանատունն իր հերթին տսանյութ է հրապարակել, որում երեւում է, թե ինչպես է բողոքողների մի մասին հաջողվում կոտրել դարպասները եւ մտնել դեսպանատան շենք: Ձերբակալվածների մասին չի հաղորդվում:

Ավելի վաղ Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեասան հաղորդել էր Լիմայում երկրի դեսպանատան վրա հարձակման մասին:

Նախագահի պաշտոնը մինչեւ 2025 թվականը ստանձնելուց հետո  Պերուի կառավարությունը խորհրդակցությունների համար հետ էր կանչել Վենեսուելայում ժամանակավոր հավատարմատարնին: Մադուրոյի նոր ժամկետը Պերուի կառավարությունը անօրինական է անվանել եւ լիակատար աջակցություն է հայտնել Ազգային ասամբլեային `երկրի միապալատ խորհրդարանին, որը գտնվում է ընդդիմության վերահսկողության ներքո, բայց գրեթե բացակայում է երկրի քաղաքական կյանքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ