News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը հենց հիմա շրջանառության մեջ է, երբ բոլոր տեսակետներն ամփոփվեն, կներկայացվի Ազգային ժողով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց վարչապետի պաշտոնակատարի մամուլի նախկին խոսնակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով նախարարությունների թիվը նվազեցնելու վերաբերյալ օրենքի նախագծին:

Հարցին, թե կհասցնի՞ նոր ԱԺ-ն փոխել օրենքը եւ կրճատել կառավարության կազմը, այսինքն նոր կառավարությունն արդեն 12 նախարարությու՞ն կունենա, թե սկզբում կլինի 17 նախարարություն, հետո նոր կկրճատվի, Արման Եղոյանը պատասխանեց. «Դա կլինի մոտ ապագայում, բայց կոնկրետ ժամկետներ չեմ կարող ասել: Կարող է ներկայացվել մինչեւ կառավարության ձեւավորումը, կարող է եւ հետո: Արագությունն այստեղ ինքնանպատակ չէ, պետք է անել օպտիմալ ժամկետներում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ