News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թույլ զարգացած կուսակցական համակարգի դեպքում անհնար է խոսել խորհրդարանական կառավարման ձեւի զարգացման մասին: Հունվարի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց  Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով, հաճախ ասվում է այն մասին, որ չկա ընդդիմադիր կուսակցություն, որը կարող է իշխող կուսակցության հետ գաղափարական քննարկումներ տանել, բայց պետք է հասկանալ նաեւ, որ պետության ղեկին գտնվող քաղաքական ուժը զարգացած իշխանություն չունի:

«Առաջիկայում քաղաքական ուժը կարող է խնդիրներ ունենալ, քանի որ անհրաժեշտ է որոշակի ծրագրեր մշակել եւ գործնական քաղաքականություն վարել: Անհնար է միայն իներցիայով պահպանել լեգիտիմության այն մակարդակը, որն այժմ կա», -ասաց նա:

 Իսկանդարյանը հավելեց, որ 2019 թվականը լինելու է քաղաքական դաշտի կայացման տարի: «Ժողովրդավարությունը ոչ միայն ընտրություններ են, այլ նաեւ զարգացած քաղաքական ինստիտուտները: Բացի այդ, շատ անփորձ կադրեր կան, որոնք պետք է փորձ ձեռք բերեն», - եզրափակեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ