News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի արտգործնախարարությունը ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ հրատարակչության վարչության պետ Մարիա Զախարովայի հայտարարությունն այն մասին, թե ադրբեջանական կողմը խոչընդոտում է ազգությամբ հայ ռուսաստանցիների մուտքը երկիր, գնահատել է որպես «երկկողմ ռազմավարական հարաբերությունների ոգուն հակասող»։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաեւայի մեկնաբանության մեջ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հերքել է Զախարովայի խոսքերն այն մասին, թե ադրբեջանական կողմը խոստացել է կարգավորել իրավիճակը։ «Մենք հստակ հերքում ենք դա։ Ռուս-ադրբեջանական հարաբերությունները հիմնված են հավասար իրավունքների վրա, եւ «կկարգավորեն իրավիճակը» հակասում է հավասար իրավունքներով երկկողմ հարաբերությունների էությանը»,- հայտարարել է նա։

Աբդուլաեւան նաեւ նշել է, որ Ադրբեջանը միշտ բաց է Ռուսաստանի քաղաքացիների համար։ «Միայն 2018թ․ Ռուսաստանի 880 հազար քաղաքացիներ այցելել են մեր երկիր, եւ նրանց կողմից բողոք չի եղել այս հարցով։ Ռուսաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը գոհ են մնացել իրենց այցից եւ շնորհակալություն են հայտնել հյուրընկալության համար»,- ընդգծել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը՝ հավելելով, որ այցելողների մեջ եղել են նաեւ հայկական ծագումով Ռուսաստանի քաղաքացիներ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ