News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 18
USD
481.49
EUR
550.01
RUB
6.3
Տեսնել լրահոսը


Վերջին օրերին համացանցում հայտնված տեսանյութը, որտեղ ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանը խոստովանում է, որ 23 տարի առաջ սպանել է համակուրսեցուն՝ Իոսիֆ Աղաջանովին, Մհեր Ենոքյանի կնոջ՝ փաստաբան Զարուհի Մեջլումյանի խոսքով՝ չի կարող լինել ապացույց:

«Տեսանյութը չի կարող լինել ապացույց, կցված չէ քրեական գործի նյութերին: Դա հենց նույն օրն է, երբ տեղի է ունեցել դեպքը, երբ 2 երիտասարդները կանգնած են, ոստիկանական բաժանմունքն է եւ նրանց պահում են… Դուք գիտեք 90-ականների ոստիկանական բաժանմունքները, պետք չէ բացատրել այդ պատժողական քաղաքականությունը, թե ինչպես կարող են մարդուց կորզվել նույնիսկ չկատարածի վերաբերյալ ինչ-որ հանգամանքներ,-ասուլիսում հայտարարեց Զարոհի Մեժլումյանը:

Նրա խոսքով, շատ հեշտ է 19-20 տարեկան ուսանողների վրա ազդել, որոնք նույնիսկ դատավորի, դատախազի տարբերությունը չգիտեն, հայտնվել են ոստիկանական բաժանմունքում, չգիտեն իրենց իրավունքները, պաշտպան այնտեղ գոյություն չունի, դատավարական կարգավիճակ չունեն. «Դա բանավոր բացատրություն է, որը «02»-ը հանգիստ ցույց է տալիս»,- ասաց Մեջլումյանը:

Նա նշեց, որ համացանցում կա նաեւ Մատաղիսի գործով Ռազմիկ Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքը, որտեղ նա հանգիստ պատմում է, թե ինչպես համածառայակից երկու մարդու սպանեցին. «Հիմա որտե՞ղ են այդ տղանները, արդեն արդարացված են։ Բայց համացանցում տեսանյութը դեռ մնացել է։ Ինձ վրա ճնշումներ սկսեցին բանեցնել նախկին համակարգի, իսկ այսօր արդեն՝ առանց աշխատանքի մնացած անձանց մի խումբ, քանի որ 5 տարվա համառ պայքարի արդյունքում հասա Սողոմոն Քոչարյանի ազատությանը»,- ընդգծեց Զարուհի Մեջլումյանը՝ հավելելով, որ այն, ինչ այսօր կատարվում է, իր պայքարի հակապայքարն է, քանի որ ցույց է տալիս դատական սխալներ, որոնք միայն Մհեր Ենոքյանի գործով չեն։

«Եթե դուք նայեք Մհեր Ենոքյանի 3 հատոր քրեական գործը, ապա դրա 1,5 հատորը ստորագրություններ են՝ ուսանողների, բժիշկների, Երեւանի պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտորն էլ է ստորագրել, այսօրվանն էլ։ Եթե Իոսիֆ Աղաջանովը լիներ հացթուխների ընտանքից, ապա հացթուխնե՞րը պետք է ստորագրահավաք անեին, կամ՝ ինժեներների ընտանիքից։ Այսինքն, որքան ազդեցիկ են կապերը, մենք կարող ենք ազդել եւ «անտեր» մեղադրյալին մեկ ցուցմունքով ուղարկել մահապատժի։ Խոսքն այստեղ ընտրովի արդարադատության եւ ընտրովի մարդասիրության մասին է»,- նշեց նա:

Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ համացանցում տեղեկություններ են տարածվում, որ շուտով ազատ կարձակվի ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը։ Տեղեկություն կա, որ  ներման հանձնաժողովը՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ, դրական եզրակացություն է տվել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու նախագծին, և օրերս նրան ներում կշնորհվի։

ՀՀ արդարադատության նախարարությունից NEWS.am–ին հայտնել են, որ ներման հանձնաժողովի նիստերի օրակարգերում ընդգրկված հարցերը, մասնավորապես, որևէ դատապարտյալի որևէ խնդրագրի ու դրա ընթացքի վերաբերյալ տեղեկությունները, հրապարակման ենթակա չեն:

Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի՝ համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, որի տանը դաժանաբար սպանել են Իոսիֆ Աղաջանովին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անցած շաբաթ պարեկները Երեւանում 1270 խախտում են հայտնաբերել. 129 վարորդ եղել է ոչ սթափ
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են...
Ճանապարհային ոստիկաններն ու Իջևանի բաժնի ծառայողները գողացված համարանիշ են հայտնաբերել
Իջևանի ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ...
Երիտասարդները որոնվում են հարուցված քրեական գործի շրջանակներում
Նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կենտրոնական կամ մոտակա բաժին...
Տանտիրուհին վերադարձել էր և տեսել, որ հեռուստացույցն ու կենցաղային իրերը չկան. գողությունը բացահայտվեց ժամերի ընթացքում
Գյումրի քաղաքի Նորավան թաղամասի մի տնից գողություն էր կատարվել...
Իր տան պատշգամբ մտած երիտասարդի վրա կրակած տղամարդուն դատարանն ազատ արձակելու որոշում կայացրեց
Գոռ Երեմյանը նկատելուց հետո ցատկել է պատշգամբից ու դիմել է փախուստի…
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 3898 խախտում
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ...
Ամենաշատ