News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 19
USD
481.52
EUR
548.74
RUB
6.28
Տեսնել լրահոսը

23 տարի առաջ տեղի ունեցած սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի կինը` լրագրող, Պետական վերահսկողության ծառայության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Զարուհի Մեժլումյանը, հայտնել է, որ պատրաստվում է իր անձնական կյանք ներխուժելու համար քրեական պատասխանատվություն պահանջել:

«Իմ անձնական կյանք ներխուժելու, հազարավոր սպառնալիքներ տեղալու, ատելության խոսքի տարածման, կազմակերպված հոգեբանական տեռոր, գրոհ կատարելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։ Ես իրավական այդ ճանապարհով եմ գնում»,- գրել է նաեւ facebook-ի իր էջում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 23 տարի առաջ դաժանաբար սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը` Ելենա Աղաջանովան, ֆեյսբուքյան իր էջում, արձագանքելով եղբոր սպանության գործով ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի կնոջ` Զարուհի Մեջլումյանի մեկնաբանություններին,  հայտնել է, որ իր ընտանիքը դիմելու է դատարան` Զարուհի Մեջլումյանից պատվի և արժանապատվության պաշտպանության պահանջով:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ