News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 07
USD
499.37
EUR
543.06
RUB
6.62
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ լավատես է Սիրիայում քուրդ ապստամբների պաշտպանության վերաբերյալ Թուրքիայի հետ համաձայնության գալու հարցում, երբ ԱՄՆ-ը կլքի երկիրը, հաղորդում է BBC News-ը:

Պոմպեոն այդ հայտարարությունն արել է ԱՄԷ իր այցի ընթացքում իր թուրքական գործընկեր Մեվլյուտ Չավուշօղլու հետ հեռախոսազրույցից հետո:

ԱՄՆ-ը հայտարարում է, որ երկրի զինված ուժերը պայքարում էին քրդական ուժերի հետ ԻՊ-ի դեմ: Ընդ որում, Թուրքիան համարում է ԱՄՆ-ի քուրդ  դաշնակիցներին ահաբեկիչներ եւ երդվել է ոչնչացնել նրանց:

Լրագրողների հետ զրույցում Մայք Պոմպեոն հայտարարել է, որ «ԱՄՆ-ը ճանաչում է Թուրքիայի ժողովրդի եւ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իրավունքը պաշտպանելու երկիրն ահաբեկիչներից:

«Մենք գիտենք նաեւ, որ այս ժամանակահատվածում մեզ հետ մեկտեղ այդ պայքարն արժանի է պաշտպանության»,-ասել է նա:

Պոմպեոն հավելել է, որ զրուցել է Թուրքիայի ԱԳՆ Մեվլյուտ Չավուշօղլու հետ եւ նշել է, որ մի շարք մանրամասներ ունեն բարելավման կարիք, սակայն նա լավատես է, եւ կողմերը կարող են լավ արդյունքներ գրանցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ