News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կիրակի Յերուսաղեմում Իսրայելի արտաքին գործերի նախարարության շենքում գազային նռնակի պայթյունի արդյունքում արցունքաբեր գազից պահպանության մի քանի աշխատակիցներ են տուժել, հաղորդում է ՐԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Յերուսաղեմի ոստիկանությանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել ԱԳՆ-ի պահեստի տարածքում, որտեղ պահպանվում են նռնակները: Ոստիկանությունն աշխատում է դեպքի վայրում եւ պարզում է կատարվածի պատճառները:

Որպեսզի արցունքաբեր գազը չտարածվի նախարարության այլ տարածքներում, բոլոր աշխատակիցներին հրահանգել են անջատել օդորակիչները: Շենքից տարահանման անհրաժեշտություն չի եղել, ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ