News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 22
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը

Huawei-ի լեհական բաժանմունքի աշխատակցի վերաբերյալ լրտեսության կասկածանքի հետ կապված սկանդալի պատճառով Լեհաստանը, հնարավոր է, սահմանափակում մտցնի այս ընկերության արտադրանքի օգտագործման համար, հայնում է «Գերմանական ալիքը»՝ վկայակոչելով Լեհաստանի թվային տեխնոլոգիաների ներդրման նախարարության պետքարտուղար Կառոլ Օկոնսկու հարցազրույցը Reuters լրատվական գործակալության հետ:

Նրա խոսքով՝ կքննարկվի պետական հաստատություններում Huawei-ի արտադրանքի օգտագործման արգելման հնարավորությունը, ինչպես նաեւ դրանց մասնավոր անձանց հասանելիությունը սահմանափակող օրենսդրական նորմերի ընդունումը:

Հունվարի 11-ին հայտնի էր դարձել, որ Լեհաստանում կալանավորվել են Huawei հեռահաղորդակցային ընկերության աշխատակիցը՝ ենթադրաբար, լեհական մասնաճյուղի տնօրեններից մեկը՝ Վեյցզինե Վ.-ն, եւ երկրի անվտանգության ծառայության նախկին աշխատակից, որը Լեհաստանի քաղաքացիություն ունի: Երկուսին էլ կասկածում են չինական հետախուզության հետ աշխատելու եւ Լեհաստանին վնաս պատճառելու մեջ: Huawei-ից հայտնել էին կալանավորված աշխատակցին հեռացնելու մասին՝ նշելով, որ դա ոչ մի կերպ կապված չէ իրեն ուղղված կասկածանքների հետ: Huawei Technologies-ի գրասենյակում խուզարկություններ են կատարվել, հայտնել էր TVP հեռուստաալիքը: Չինաստանի ԱԳՆ-ն «բացառիկ մտահոգություն» էր հայտնել եւ լեհական կողմին կոչ արել «արդարացի» գործել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել