News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ մայրաքաղաքում նոր տարում տեղի է ունեցել առաջին ձնե փոթորիկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:  Օդերեւութաբանական ծառայությունների տվյալներով՝ տեղական ժամանակով կիրակի երեկոյան տեղումների քանակը կարող է հասնել քառորդ մետրի:

Մերիլենդ նահանգի եւ Կոլումբիա շրջանի իշխանությունները տեղի բնակիչներին կոչ են արել ճանապարհներին ծայրահեղ զգոնություն պահպանել: Լրատվամիջոցները հայտնում են, որ շաբաթ գիշերը Վիրջինիա նահանգում ավտովթարների հետեւանքով 3 մարդ զոհվել է:

Ձնամրրիկի պատճառով երկուշաբթի դպրոցներից շատերը կփակվեն: Ճանապարհներին հիմա սովորականից ավելի քիչ մեքենաներ են նկատվում: Վաշինգթոնի բնակիչներից ոմանք նախընտրում են քայլել ուղղակի երթեւեկելի մասով, որտեղ չմաքրված մայթերի համեմատ ձյունը զգալիորեն քիչ է:

Չնայած Վաշինգթոնում նման կարգի տեղումների հազվադեպությանը, տեղացիներն արդեն վարժվել են եղանակային վատ պայմաններին, շատերը փողոց են դուրս եկել սնոուբորդերով եւ քայթսելինգերով, որ քամուն համընթաց սահեն քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկի՝ Վաշինգթոնի հուշակոթողի շուրջը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ