News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 25
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն անհրաժեշտ է համարում ԵՄ-ից երկրի դուրս գալու մասին 2016 թվականի հանրաքվեի արդյունքների իրագործումը, հակառակ դեպքում, նրա խոսքով, բրիտանական ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահությունը կխաթարվի: Այս մասին ասվում է Բրիտանիայի կառավարության ղեկավարի ելույթի տեքստում, որով նա հանդես է եկել հունվարի 14-ին Սթոք-օն-Թրենթ քաղաքի գործարանում եւ որից հատվածներ է մեջբերում The Guardian-ը:

2016-ի հունիսին տվյալ հարցով հանրաքվեին 51.9 տոկոսն ընդդեմ 48.1 տոկոսի արդյունքով հաղթանակ էին տարել ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցները: Brexit-ի օգտին քվեարկել էր նաեւ Սթոք-օն-Թրենթ քաղաքի գործարանի աշխատակիցների երկու երրրորդը:

«Ես խնդրում եմ խորհրդարանի անդամներին հաշվի առնել իրենց գործողությունների բոլոր հետեւանքները մեր ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ բրիտանական ժողովրդի հավատը պահպանելու համար», - նշել է Մեյը երեքշաբթի նախատեսվող գործարքի քվեարկությունից առաջ, որը նա համաձայնեցրել է Բրյուսելի հետ:

Վեսթմինսթերյան պալատում ոմանք կցանկանային հետաձգել կամ անգամ դադարեցնել Brexit-ը եւ այդ նպատակով կիրառել իրենց հասանելի բոլոր միջոցները», նշում է վարչապետը:

Այդ դեպքում, նրա կարծիքով, «ժողովրդավարական գործընթացի եւ քաղաքական գործիչների նկատմամբ հավատին աղետալի վնաս կպատճառվի». «Մենք բոլորս պարտավոր ենք իրագործել հանրաքվեի արդյունքները», - կարծում է Մեյը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՀ ղեկավարը հայտարարել է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության ժամկետը կախված է Կիևից
Կան չափանիշներ, որոնք վերաբերում են դատական ​​համակարգին, իրավակարգին, երկրի տնտեսական պատրաստվածությանը
Բորել․ Միգրացիան կարող է կործանարար ուժ դառնալ ԵՄ-ի համար
Եվրոպայում աճում է ազգայնականությունը, բայց դա ավելի շատ միգրացիայի, քան եվրասկեպտիցիզմի մասին է
ԵՀ-ը պատրաստվում է առաջարկել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսել
Ակնկալվում է, որ Եվրահանձնաժողովը խորհուրդ կտա հաջորդ ամիս սկսել անդամակցության բազմամյա գործընթացը
Բորելը Թուրքիայի արտգործնախարարի հետ քննարկել է Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
Մենք խոսեցինք ԵՄ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների հետագա քայլերի մասին...
Եվրագոտու տնտեսությունը, ամենայն հավանականությամբ, երրորդ եռամսյակում կնվազի. PMI
Եվրոգոտու ծառայությունների PMI-ի տվյալները ներկայացնում են մռայլ պատկեր...
Ակնկալվում է, որ Ուկրաինայի պատերազմը մեծ ազդեցություն կունենա եվրոպական երկրների տնտեսությունների վրա
Եվրոպան տեսել է էներգակիրների գների աճ, ֆինանսական շուկաներում ցնցումներ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ