News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն ցանկանում է, որպեսզի Կատարը՝ հեղուկ բնական գազի աշխարհի խոշորագույն մատակարարը,  մարտահրավեր նետի Եվրոպայում Ռուսաստանի գազային տիրապետությանը: Այս մասին Reuters-ին հայտնել է ԱՄՆ-ի Էներգետիկայի փոխնախարար Դեն Բրույեն:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Դոհայի հետ քննարկում է Եվրոպա գազի մատակարարումները, քանի որ Վաշինգթոնը ցանկանում է, որ Գերմանիան եւ մյուս երկրները ամերիկյան կամ կատարական, այլ ոչ թե ռուսական  գազ ներմուծեն:

Միացյալ Նահանգները գերմանական ընկերություններին նախազգուշացրել են կառուցվող «Nord Stream 2» խողովակաշարի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների մասին, որը կկրկնապատկի Բալթիկ ծովով Գերմանիա Ռուսաստանի արտահանման հզորությունը: Գերմանիան Եվրոպայում էներգիայի խոշորագույն սպառող է:

Դոհայում ելույթ ունենալով`Դեն Բրյուեն նշել է, որ այդ հարցը քննարկել է Կատարի էներգետիկայի պետական նախարար Սաադ Ալ-Կաաբիի հետ, որը նաեւ Qatar Petroleum (QP) ընկերության (QP) գործադիր տնօրենն է:

«Նրանք շատ հետաքրքրված են դրանով, մենք՝ նույնպես. սա շատ սերտորեն կապված է Nord Stream 2-ի մյուս մասնակիցների հետ քննարկումների հետ», - ասել է նա, հավելելով, որ Nord Stream 2 գազամուղը Գերմանիայի եւ Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից կմեծացնի, սակայն վերջերս Գերմանիան որոշել է օգնել ֆինանսավորել հեղուկ բնական գազի ներմուծման օբյեկտները, որոնք կկարողանային փոխհատուցել այս կախվածությունը:

Անցյալ ամիս Կաաբին Reuters-ին ասել էր, որ QP-ն մտադիր է առաջիկա տարիներին ԱՄՆ-ում առնվազն 20 մլրդ դոլար ներդնել եւ նա հույս ունի մոտ ապագայում վերջնական որոշում ընդունել Տեխասի Golden Pass հեղուկ բնական գազի տերմինալում ներդրումների վերաբերյալ:

QP-ն Golden Pass-ը հեղուկ բնական գազի տերմինալի մաժորիտար սեփականատեր է,  Exxon Mobil-ի եւ  ConocoPhillips-ի մասնաբաժիններն ավելի փոքր են:

 «Golden Pass-ում Կատարի ներդրումները եւ ԱՄՆ-ի արտահանման հզորությունները շատ կարեւոր են, որպեսզի թույլ տան մեզ այդ բնական գազը Եվրոպա մատակարարել», - ասել է Բրույեն:

Նա խոստովանել է, որ հեղուկ բնական գազն ավելի էժան կարժենա, քան խողովակատար գազը, բայց նշել, որ Կատարից հեղուկ բնական գազի մատակարարումները կօգնեն դիվերսիֆիկացնել Եվրոպա գազի աղբյուրները:

«Սա լավ է Եվրոպայի ազգային անվտանգության համար», - ասել է նա:

Սեպտեմբերին Կատարն ասել էր, որ առաջիկա 5 տարիներին 10 մլրդ եվրո կներդնի Գերմանիայի հետ կապերի ամրապնդման, այդ թվում  բնական հեղուկ գազի հնարավոր տերմինալի ստեղծման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent տեսակի նավթի գինը բարձրանում է
Նավթի համաշխարհային գները տատանվում են...
Nord Stream 2 ընկերությունը ԵՄ-ին դատաքննությամբ է սպառնում
Վարնիգը մասնավորապես զգուշացնում է, որ Գազային դիրեկտիվում կատարվող փոփոխությունների տարածումը Nord Stream 2-ի վրա կարող է խախտել Էներգետիկ խարտիան՝ փաստաթուղթ...
Իրանը ցանկացած քանակի նավթ կարտահանի․ Խամենեի
Նա նաեւ հասկացրել է, որ թշնամիների քաղաքականությունը անպատասխան չի մնա․․․
Սաուդյան Արաբիան չի ծրագրում մոտ ժամանակներս մեծացնել նավթի արդյունահանումը
Երկրները, որոնք ուզում են փոխարինել իրանական նավթը, «գիտեն, թե որ համարով պետք է զանգեն»․․․
Նավթի համաշխարհային գները նվազում են
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հունիսյան մատակարարումներով նվազել են 0,50 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 74,14 դոլարի…
Իրանական նավթի արտահանումը զրոյացնելու ԱՄՆ-ի ծրագիրը երազանք է
ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները տարածաշրջանում նավթն օգտագործում են որպես քաղաքական զենք․․․