News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 18
USD
457.49
EUR
481.19
RUB
7.22
Տեսնել լրահոսը

Հայ Յեղափոխական Դաշնակցության համընդհանուր նիստի օրակարգում ընդգրկված չէ Հայաստանի ներքաղաքական կյանքի ընթացիկ հարցերի քննարկումը։

Այս մասին հունվարի 14-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը։ Նրա խոսքով՝ կուսակցության համընդհանուր ժողովում, որը տեղի կունենա հունվարի 15-ին, կքննարկվեն առաջիկա 4 տարիների համար երկրի ռազմավարական զարգացման հարցեր։

«Ի տարբերություն Հայաստանի շատ կուսակցությունների՝ Դաշնակցության օրակարգում քննարկվում են բացառապես առաջիկա մի քանի տարիներին երկրի զարգացման հետ կապված հարցեր եւ չեն շոշափվում մարտավարական բնույթի խնդիրներ»,- նշեց նա։ Խոսելով 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում իրադարձությունների զարգացման մասին՝ Արսեն Համբարձումյանը հայտարարեց, որ բոլոր իրադարձությունները կանխատեսելի էին։ Հիշեցնենք, որ հունվարի 15-ին կկայանա ՀՅ Դաշնակցության համընդհանուր նիստ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ