News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Իմ քայլը» դաշինքից ԱԺ պատգամավոր ընտրված Վահագն Գրիգորյանը հունվարի 15-ին մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ նիստի սկզբում հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:

Նա, մասնավորապես, նշեց, որ եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում իր դիմումը, ապա ԱԺ նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում, ապա նրա լիազորություններիդ ադարման մասին կազմվում է արձանագրություն, ստորագրում եւ հրապարակում է ԱԺ նախագահը: Այդ պահից հրաժարականը համարվում է ընդունված:

Նշենք, որ Վահագն Գրիգորյանը պատգամավոր է ընտրվել Երեւանի Կենտրոն, Նորք–Մարաշ, Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրական տարածքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ