News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Նախորդ շաբաթվա վերջին ԱՄՆ նապագահ Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընին: Նամակն անձամբ հանձնվել է Կիմ Չեն Ընին: Այս մասին երկուշաբթի հայտնել էր CNN-ը՝ վկայակոչելով ապամիջուկայնացման հարցով երկու երկրների ղեկավարների բանակցությունների ընթացքին իրազեկ աղբյուրին, գրում է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրը չի բացահայտում նամակի բովանդակությունը:

Անցյալ տարվա հունիսի 12-ին Սինգապուրում կայացավ պատմության մեջ առաջին ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթաժողովը: Դրանից հետո Թրամփը եւ Կիմ Չեն Ընը համատեղ հայտարարություն էին ընդունել: Դրանում Փհենյանը հայտնել էր լիարժեք ապամիջուկայնացման սկզբունքային պատրաստակամության մասին, իսկ  Միացյալ Նահանգները խոստացել էին ԿԺԴՀ-ին անվտանգության երաշխիքներ տրամադրել: Այնուամենայնիվ Սինգապուրի գագաթաժողովի վերջնական հայտարարությունում կողմերի մտադրությունները չէին կոնկրետացվել:

Անցյալ տարվա դեկտեմբերի 2-ին Թրամփը տեղեկացրել էր, որ Կիմ Չեն Ընի հետ հաջորդ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա 2019 թ. հունվարին կամ փետրվարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ