News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Սմարթֆոնի առկայությունը լիարժեք թափանցիկություն է ենթադրում, հետեւաբար երկրի ղեկավարը չի կարող այն ունենալ: «ԱիՖ»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Հիանալի է: Իսկ ինչպե՞ս էին առաջ առանց հեռախոսի ապրում: Երկրի ղեկավարն իսկապես չի կարող սմարթֆոն ունենալ, քանի որ դա նշանակում է, որ մարդը համաձայնվում է լիարժեք թափանցիկությանը», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով թերթի այն հարցին, թե ինչպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանց հեռախոսի աշխատում:

Պեսկովը նաեւ նշել է, որ Պուտինը տեղեկություններ է ստանում թերթերից եւ ամսագրերից, ինչպես նաեւ համացանցից:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ