News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Անկախ Հայաստանի ոչ մի խորհրդարան այս իրադարձություններին չի տվել քաղաքական, իրավական եւ սոցիալական նշանակություն…
Ադրբեջանը ստեղծված է հայերի նկատմամբ Թուրքիայի ցեղասպանության քաղաքականության շարունակման համար: Այս մասին նշեց Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը՝ NEWS.am-ի խնդրանքով խոսելով 1990 թվականի հունվարին Բաքվում հայերի կոտորածի մասին:

Իրավապաշտպանի խոսքով՝ Հայաստանում քիչ են ուշադրություն դարձնում 90-ականների վերջին Ադրբեջանում տեղի ունեցած իրադարձություններին: «Անկախ Հայաստանի ոչ մի խորհրդարան այս իրադարձություններին չի տվել քաղաքական, իրավական եւ սոցիալական նշանակություն, որին դրանք արժանի էին: Ոչ մի խորհրդարան չի ընդունել հայտարարություն կամ օրենք, Ադրբեջանի իրադարձությունները չեն կոչվել այնպես, ինչպես դա պահանջում է Ցեղասպանության կանխման կոնվենցիան, սպանված անձինք եւ նրանց ընտանիքները չեն ստացել որեւիցե  պաշտոնական կարգավիճակ, սպանվածների ազգականներին չի տրամադրվել հատուկ սոցիալական պաշտպանություն: Սա կոպիտ քաղաքական սխալ է: Ստացվում է, որ մարդիկ սպանվել էին խուլիգանական մղումներից: Իրականում դա այդպես չէ: Մեծ հույս ունեմ, որ նոր խորհրդարանը եւ կառավարությունը կվերանայեն հարցը», -ընդգծեց Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով, որ այսօր էլ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը հայտարարություն է արել, սակայն այն հեռու է նրանից, ինչը պահանջում է խնդրի կարեւորությունը:

Իրավապաշտպանը նշեց, որ վաղուց պետք է գիտակցել, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի համար, ընդ որում վերջինիս համար ավելի շատ, Անդրկովկասում եւ ընդհանրապես աշխարհում  հայերի գոյությունը համար մեկ խնդիր է:

«Ադրբեջանը ստեղծվել է Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ սկսված ցեղասպանության շարունակման համար՝ 1918, 1988, 2016 թվական: Թուրքիայի եւ Ադրբեջանի գործողությունները նույնն են: ժամանակն է գիտակցել քաղաքական, իրավական եւ սոցիալական գնահատականի անհրաժեշտությունը», - եզրափակեց Ալավերդյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ