News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկուշաբթի հայտարարել է երկրում աշխատանքի վարձատրության նվազագույն չափը (МРОТ) 300 տոկոսով  բարձրացնելու մասին: Արդյունքում, այն կավելանա 4.5 հազար բոլիվարից մինչեւ 18 հազար բոլիվար (մոտ 6.52 դոլար), հաղորդում է «Интерфакс»–ը՝  վկայակոչելով Al Jazeera–ին։  2018 թ.–ի ընթացքում МРОТ–ը հինգ անգամ բարձրացել էր։

Մադուրոն նաեւ խոստացել է կայունացնել երկրի տնտեսությունը, որի չափը կրճատվել է վերջին հինգ տարվա ռեցեսիայի ընթացքում: Վենեսուելայում գնաճը վերջին ժամանակներս կազմում է մոտ 2 միլիոն տոկոս: Երկրի բնակիչները սննդամթերքի եւ դեղերի պակաս ունեն, ինչը հանգեցրել է  վերջին երեք տարիների ընթացքում երկրից 3 միլիոն մարդու արտագաղթի:

 «Առաջին անգամ չէ, որ նախագահ Մադուրոն հայտարարում է փոփոխությունների մասին,-նշում է վենեսուելացի վերլուծաբան Ռամոն Փինանգոն: - Ցավոք, այդ փոփոխությունները, որպես կանոն, հանգեցնում են ինֆլյացիայի արագացման: Մենք արդեն գիտենք, որ նման հայտարարություններից մեկ օր անց  գներն աճում են, մենք բախվում ենք հիպերինֆլյացիայի եւ դեֆիցիտի»:

Մադուրոն, որին ընդդիմությունը մեղադրում է Վենեսուելայում ժողովրդավարությունը ոչնչացնելու մեջ, հունվարի 10-ին պաշտոնապես ստանձնեց  երկրորդ նախագահական ժամկետը, որը կտեւի մինչեւ 2025 թվականը: Պաշտոնական տվյալներով, 2018 թվականի մայիսին կայացած ընտրություններում նա ստացել է քվեների 68% -ը: Ընտրողների մասնակցությունը 50%–ից քիչ էր: Ընդդիմության մեծ մասը բոյկոտեց ընտրությունները եւ չճանաչեց դրանց արդյունքները: Մադուրոյի վերընտրությունը չճանաչեցին նաեւ Եվրամիությունը, ԱՄՆ–ը եւ Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասը:

Վենեսուելայի Ազգային ասամբլեան (խորհրդարանը) Մադուրոյի երկրորդ նախագահական ժամկետը համարում է անօրինական: Հունվարի 11-ին խորհրդարանի նախագահ Խուան Գուաիդոն հայտարարել էր նախագահական լիազորությունները ստանձնելու պատրաստակամության մասին եւ կոչ արել համաքաղաքացիներին՝ Մադուրոյի դեմ զանգվածային բողոքի գործողություններ անցկացնել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ