News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փողոցային առեւտրով զբաղվող քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացնում Երեւանի քաղաքապետարանի մոտ` հանդիպում պահանջելով քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:

«Մեզ ասում են՝ տեղափոխվեք շուկա, բայց մենք չենք ուզում, քանի որ այնտեղ առեւտուր չի լինում։ Հիմա կարող ենք գնալ շուկա, ապրանքը դնենք ու մինչեւ երեկո 1000 դրամի առեւտուր չանենք, հաջորդ օրը տանենք, թափենք աղբը ու գնանք տուն՝ առանց հաց ուտելու նստենք։ Մենք մեր հացի փողն այսպես ենք վաստակում, խնդրում ենք, որ թողնեն մեր առեւտրով զբաղվենք»,- ասացին ակցիայի մասնակիցները։

Ակցիայի մասնակիցների հետ հանդիպող Երեւանի ավագանու Իմ քայլը խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանը ասաց,  որ «Գումի» շուկայում, օրը 200 դրամ վարձավճարով կարող են առեւտուր անել, ինչին ակցիայի մսանկիցները հակադարձեցին, որ այնտեղ առեւտուր չի լինում:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից Երեւանի քաղաքապետարանը խիստ վերահսկողություն է սահմանել փողոցային առեւտրի նկատմամբ, փողոցում առեւտրով զբաղվողներին քաղաքապետարանն առաջարկել է տեղափոխվել շուկա եւ այնտեղ իրականացնել առեւտուրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ