News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱԺ-ում այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում հանձնաժողովների ձեւավորման ու դրանց թվի վերաբերյալ որոշման նախագծի քվեարկությունը վերածվեց զավեշտի: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը 3 անգամ քվեարկության դրեց նույն նախագիծը եւ 3 անգամ էլ այն ձախողվեց: Նախ Արարատ Միրզոյանը ստիպված էր նորելուկ պատգամավորներին բացատրել, որ գրանցվելուկարիք չկա, առավոտյան արդեն գրանցվել են, հետո ամեն ագամ պարզվում էր, որ պատգամավորները չեն կարողանում քվեարկել, քանի որ տեխնիկան չէր աշխատում:

Մի անգամ որոշմանը կողմ քվեարկեց 72 պատգամավոր, մյուս անգամ 96 պատգամավոր: Արարատ Միրզոյանի հույսը կտրեց եւ նա կոչ արեց ձեռքով քվեարկել բոլոր նրանց, որոնց սարքը չի աշխատել եւ սկսեց բարձրաձայն հաշվել:

Հաջորդ զավեշտալի վիճակը ԱԺ-ում գրանցվեց նույն հարցի քննարկման ժամանակ. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հարց ուղղեց պետաիրավական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վլադիմիր Վարդանյանին, թե եթե հանձնաժողովի անդամների թիվը զույգ է, եւ ձայները կիսվում են, ինչպես է որոշում կայացվելու:

Վարդանյանը ստիպված էր բացատրել, որ այդ բոլոր հարցերը ԱԺ կանոնակարգը կարգավորում է եւ սա այն հարցը չէ, որ կարող է մտահոգել պատգամավորին:

Տպել
Ամենաշատ